Հիսուս Քրիստոսի հայրենիքում հերքում են Երուսաղեմի կարգավիճակի պատճառով Սուրբ ծննդյան տոնի չեղարկումը

Հիսուս Քրիստոսի հայրենիքում հերքում են Երուսաղեմի կարգավիճակի պատճառով Սուրբ ծննդյան տոնի չեղարկումը

Նազարեթ քաղաքի իշխանությունները, որտեղ անցել է Հիսուս Քրիստոսի պատանեկությունը, հերքում են Երուսաղեմի հարցով Թրամփի որոշման պատճառով Սուրբ ծննդյան տոնի չեղարկումը: Նշվում է, որ այս որոշման մասին հայտարարել է քաղաքի մուսուլման քաղաքապետ Ալի Սալամը: Սակայն հիմա Reuters-ին տված մեկնաբանության մեջ նա հերքել է իր խոսքերը: «Ես չգիտեմ՝ մարդիկ ինչու են մտածել, որ տոները չեղարկվում են: Ամեն ինչ՝ բացի 3 երգչի բացակայութունից, ստանդարտ կանցնի: Մենք արդեն հասցրել ենք 60 000 մարդու հրավիրել»,- ասել է Սալամը: