Սա մեր 6-ամյա որդու վերջին լուսանկարն է, այն պետք է բոլոր ծնողները տեսնեն

Սա մեր 6-ամյա որդու վերջին լուսանկարն է, այն պետք է բոլոր ծնողները տեսնեն

Հուսահատ ծնողները՝ 38-ամյա Ջոջի և 43-ամյա Բրայեն Հոլերը բրիտանական Հալեսվորթից հրապարակել են իրենց 6-ամյա որդու՝ Օլիվերի վերջին լուսանկարը, որն արվել է երեխայի մահվան օրը: Նրանք կոչ են անում վաղ տարիքում պատվաստումներ անել հիվանդության դեմ, գրում է Daily Mail-ը: Մենինգիտը 24 ժամում խլել է տղայի կյանքը: Նորֆոլկի համալսարանական հիվանդանոցի բժիշկները փորձել են ամեն ինչ անել նրան փրկելու համար, բայց իզուր: Տղայի մահից հետո զույգը ստեղծել է մենինգիտով հիվանդ երեխաների օգնության հիմնադրամ՝ Oliver Hall Forever: Հիմնադրամի հաշվին արդեն 5 000 դոլար կա: Հիմա Հոլ զույգը պայքարում է, որ կառավարությունը կյանքի մեկ տարուց հետո երեխաների պատվաստման քվոտաներ հատկացնի: Ներկայումս Մեծ Բրիտանիայում մենինգիտի դեմ վակցինան հասանելի է միայն մի քանի խոշոր համալսարանական հիվանդանոցներում, մասնավոր կլինիկաներում: Երկու չափաբաժնի կուրսն արժե 300 դոլար: