Իսպանիայում մահացել է Եվրոպայի ամենատարեց մարդը

Իսպանիայում մահացել է Եվրոպայի ամենատարեց մարդը

Իսպանիայի քաղաքացի Անա Վելան, ով այս տարվա ապրիլին ճանաչվել է Եվրոպայի ամենատարեց մարդը, ուրբաթ մահացել է կյանքի 117-րդ տարում: Այս մասին հայտնում է La Vanguardia-ն: 1901 թ. հոկտեմբերի 29-ին Պուենտե-Խենիլում ծնված կինը մահացել է Բարսելոնայի ծերանոցում: Կյանքի ընթացքում նա աշխատել է որպես դերձակուհի և մթերային խանութի տնօրեն, 4 երեխա է ունեցել: