Ձմեռ պապն այցելել է հիվանդանոցում գտնվող 2-ամյա տղային նրա մահվանից մեկ շաբաթ առաջ

Ձմեռ պապն այցելել է հիվանդանոցում գտնվող 2-ամյա տղային նրա մահվանից մեկ շաբաթ առաջ

Մայլզ Ագնյուն, Յուտա նահանգից, ծնվել է միկրոֆալիայով և տառապել մանկական ուղեղային կաթվածից, էպիլեպսիայից և այլ նյարդաբանական հիվանդություններից: Վերջին մի քանի ամիսներին երեխան գտնվել է հիվանդանոցում, և նրա խորթ մայրը՝ Միշելը, հասկացավ, որ երեխան չի ապրի մինչև Սուրբ Ծնունդ: Այդ մասին հաղորդում է Mirror-ը: Միշելը որոշեց, որ չի կարող որդուն զրկել իր կյանքի վերջին Սուրբ Ծնունդից, և դիմեց Secret Sleigh բարեգործական նախագծի օգնությանը: Ջերրի Բոդիլը չկարողացավ մերժել հիվանդ երեխայի մորը և դեկտեմբերի 5-ին Ձմեռ պապու հագուստով գնաց հիվանդանոց: Ջերրին նույնպես զգացել է երեխայի կորստի ցավը. «Ես չեմ խաբի, ինձ համար դժվար էր, և Ձմեռ պապու աչքերն արցունքոտվել էին»,- ասել է նա: Ցավոք, Սուրբծննդյան հրաշք չկատարվեց, մի քանի օր անց երեխայի վիճակը վատացավ, և Ձմեռ պապու այցելությունից մեկ շաբաթ անց Մայլզը մահացավ: Secret Sleigh-ի կամավորները իրենց ցավակցությունը հայտնեցին երեխայի ընտանիքին և նշեցին, որ ուրախ են նրա պատմության մի մասը դառնալու համար: