Մերկելը և Մակրոնը որոշել են փոխել ԵՄ-ն

Մերկելը և Մակրոնը որոշել են փոխել ԵՄ-ն

Գերմանիայի կանցլերի խոսքերով՝ Եվրամիության հետագա զարգացման և ԵՄ-ի շրջանակներում տնտեսական համագործակցության համար մի շարք առաջարկություններ կկատարվեն: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում են մինչև մարտ ամիսը հաստատել Եվրամիության բարեփոխումների վերաբերյալ համատեղ առաջարկը: Այդ մասին հայտարարել է Մերկելը, հաղորդում է Deutsche Welle-ն: «Մինչև մարտ մենք կցանկանայինք գտնել ընդհանուր դիրքորոշում, ինչը չափազանց կարևոր է»,- ասել է կանցլերը: Մակրոնը նույնպես հույս ունի մինչև մարտ Եմ-ի բարեփոխումների վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հանաձայնեցնել, եթե Գերմանիան այդ ընթացքում ունենա նոր կառավարություն: Դեռ սեպտեմբերին Մակրոնը ներկայացրել է Եվրամիության մասշտաբային բարեփոխումների ծրագիրը: Նա մասնավորապես խոսել է եվրոգոտու համար ֆինանսների նախարարի պաշտոնի և եվրոգոտու 19 երկրների բազմամիլիարդանոց համընդհանուր բյուջեի ստեղծման մասին: