ԱՄՆ-ը խստացրել է իր հետ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների հանդեպ պահանջները

ԱՄՆ-ը խստացրել է իր հետ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների հանդեպ պահանջները

ԱՄՆ-ը մեծացրել է պահանջների ցուցակը ուղղված այն երկրներին, որոնց հետ գործում է առանց վիզայի ռեժիմը Visa Waiver ծրագրով: Այդ մասին տեղեկացնում է newsone.ua-ը: Համապատասխան որոշումը կայացրել է ԱՄՆ Ազգային անվտանգության նախարարությունը: Այժմ 38 երկրները, որոնց հետ ԱՄՆ-ն ունի առանց վիզայի ռեժիմ, պարտավոր են կիրառել ԱՄՆ հակաահաբեկչական տվյալների բազան և ստուգել իրենց պետական սահմանը հատող քաղաքացիներին: Բացի այդ, ԱՄՆ-ը կստուգի, թե ինչպես են առանց վիզայի ռեժիմի աշխատող գործընկերները հետևում ավիացիոն անվտանգությանը: