ԱՄՆ-ը նոր զորք է ձևավորում Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալների մնացորդներից

ԱՄՆ-ը նոր զորք է ձևավորում Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալների մնացորդներից

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան, չնայած ԴԱԻՇ-ին ամբողջությամբ ջաղջախելու ցանկության շուրջ հայտարարությանը, շարունակում է համագործակցել Սիրիայում ահաբեկիչներից մնացած խմբերի հետ: Այդ մասին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը: «Ամերիկյան հատուկ ուժերի ղեկավարության ներքո, փախստականների ճամբարներին հարակից տարածքում զինյալների ցաքուցրիվ մնացորդներից ձևավորվում են նոր զինված խմբեր «Նոր սիրիական բանակ» անվանմամբ»,- ասվում է Կենտրոնի հայտարարության մեջ: Որպես օրինակ բերվում է Էլ Հասեք շրջանում փախստականների ճամբարում տիրող իրավիճակը: Տեղի բնակչության խոսքերով, արդեն կես տարուց ավելի կոալիցիան կիրառում է ճամբարը որպես սիրիական տարբեր շրջաններից եկող զինյալների պատրաստության բազա: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ այժմ այնտեղ կենտրոնացած է Ռաքքայից, Դեր Զորից, Աբու Քեմալից և Եփրատի արևելյան տարածաշրջաններից ժամանած 750 հոգանոց ահաբեկիչներից կազմված խումբ: Խմբավորման կորիզը կազմում են ԴԱԻՇ-ի ավելի քան 400 ներկայացուցիչներ, որոնք ԱՄՆ-ի օգնությամբ անխոչընդոտ դուրս են եկել Ռաքքայից նոյեմբեր ամսին: Սպասվում է, որ այնուհետև զինյալները կտեղափոխվեն Սիրիայի հարավ՝ կառավարական զորքերի հետ կռվելու նպատակով: