Ճապոնացիները գովազդ են տեղադրելու Լուսնի վրա

Ճապոնացիները գովազդ են տեղադրելու Լուսնի վրա

Ճապոնական Ispace Inc. սթարթափը 90 մլն դոլարի ներդրումներ է հավաքել «լուսնային տնտեսության» ստեղծման համար։ Ընկերությունը նեխատեսում է 2019 թ. Երկրի արբանյակի ուղեծիր արձակել տիեզերանավ, որը 1 տարի հետո վայրէջք կկատարի Լուսնի վրա։ Ներդրողներին, որոնց թվում  Japan Airlines Co. և Tokyo Broadcasting System Holdings ընկերություններն են, սթարթափը խոստանում է, որ հենց տիեզերանավը վայրէջք կատարի, նրանց հնարավորություն կտրվի «լուսնային գովազդ» տեղադրել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նախագծում ներդրումներ են կատարել ոչ միայն մասնավոր ընկերություններ, այլև Ճաապոնիայի զարգացման բանկը։ Ispace Inc.-ի ղեկավար Տակեշի Խակամադան ասել է, որ լոգոտիպերը տեղադրվելու են տիեզերանավերի և ամենագնացների վրա, իսկ բարեհաջող վայրէջքի դեպքում նաև Լուսնի մակերևույթին։