Սաուդյան Արաբիայում կանանց թույլ կտան վարել բեռնատար մեքենա

Սաուդյան Արաբիայում կանանց թույլ կտան վարել բեռնատար մեքենա

Սաուդյան Արաբիայում պատրաստ են կանանց տրամադրել մոտոցիկլետ և բեռնատար ավտոմեքենա վարելու իրավունք: Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով թագավորության ճանապարհային երթևեկության վարչության հայտարարությունը: Փաստաթղթի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են կանանց թույլ տալ վարել մարդատար մեքենա, կտրամադրեն նաև մոտոցիկլետ վարելու և բեռնատար տրանսպորտի ղեկին նստելու իրավունք: Ինչպես նշել է գերատեսչությունը, համապատասխան փաստաթղթերը կներկայացվեն ընդհանուր հիմունքներով: Ինչպես ասվում է փաստաթղթում, կանոնները խախտելու դեպքում վարորդները կենթարկվեն միևնույն պատասխանատվության՝ անկախ սեռական պատկանելությունից: