Իշխանափոխությունը անհրաժեշտություն է, աննորմալ համակարգ է

«Ես տեսնում եմ Հայաստանում լուրջ, ռադիկալ, համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն, ինչն այսօրվա իշխանություններից չեմ սպասում, որովհետև իրենց համար շատ հարմար համակարգ է, որը թույլ է տալիս ձևավորել կամ պահպանել այն օլիգարխիկ համակարգը, որն իր մեջ մենաշնորհ է պարունակում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ ոչ թե կադրային փոփոխություններ է սպասում, այլ գաղափարախոսության փոփոխություն է ուզում: «Իշխանությունը պետք է փոխի իր մոտեցումները մեր ամբողջ կյանքի վերաբերյալ, որովհետև եթե մեզ հիմա պաշտոնապես հայտարարում են, որ Հայաստանում ունենք 250.000 ընտանիք, որ աղքատության  շեմից ցածր է, ուրեմն դա ողբերգություն է մեր ժողովրդի համար»,- հավելեց նա:   Ամբողջությամբ՝ տեսանյութում: