Թրամփը վիզային վիճակախաղի ծրագրով ժամանածներին անվանել է իրենց երկրի վատագույն քաղաքացիներ

Թրամփը վիզային վիճակախաղի ծրագրով ժամանածներին անվանել է իրենց երկրի վատագույն քաղաքացիներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներգաղթի վիզային վիճակախաղի ծրագրով երկիր ժամանած մարդկանց անվանել է իրենց հասարակությունների «վատագույններից վատագույն» ներկայացուցիչները և կոչ է արել չեղարկել այդ մեխանիզմը: Այս մասին նա հայտարարել է ուրբաթ Վիրջինիա նահանգում ՀԴԲ-ի Ազգային ակադմիայում: «Վիճակախաղ կա: Դուք մարդկանց եք ընտրում: Արդյոք կարծո՞ւմ եք, որ երկիրը մեզ տալիս է լավագույն մարդկանց: Ոչ»,- ասել է Թրամփը: «Դա ի՞նչ համակարգ է: Նրանք վիճակախաղի շնորհիվ են ժամանում: Նրանք մեզ տալիս են իրենց վատագույն մարդկանց, նրանք դեն են նետում նրանց աղբի պես»,- ասել է Թրամփը: Նրա խոսքով՝ վարչակազմը Կոնգրեսին կոչ է անում վերջ դնել «շղթայական միգրացիային», նաև վերջ տալ վիզային վիճակախաղի պրակտիկային՝ այն փոխարինելով արժանիքների հիման վրա ներգաղթի համակարգով: Դրա հետ կապված՝ Թրամփը հիշեցրել է Նյու Յորքում երկու ահաբեկչությունների մասին, նրա խոսքով՝ երկու ահաբեկիչներն ԱՄՆ էին ժամանել ներգաղթի գործող քաղաքականության շնորհիվ: