Տեռորով իշխանափոխություն անել խորհուրդ չէի տա, կվնասազերծվեն․ Ալիկ Սարգսյան

«Բոլոր ժամանակներում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման վերաբերյալ հաղորդագրություններ եղել են, և պայքարի ձևեր են մշակվել»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը։ «Ինչու չէ, տեսանք նախորդի տարի ինչ-որ խմբեր, դա միշտ եղել է և, բնականաբար, ուժային կառույցները հակազդել են՝ գոնե էս վերջին ժամանակներս հաջող, նկատի ունեմ՝ եթե խումբ, ապա վնասազերծվում են»,- շեշտեց նա։ Ալիկ Սարգսյանն ասաց, որ եթե նրանց նպատակն իշխանափոխությունն է, ապա այդ ճանապարհով, մեղմ ասած, խորհուրդ չէր տա։ «Տեռորիստական, ահաբեկչական մեթոդներով իշխանափոխությունը ես չեմ ընդունում, քաղաքակիրթ ճանապարհներ կան։ Քաղաքական բանավեճ գուցե կա, բայց բանավեճից հետո հանգուցալուծման խնդիրը կա, էդ բանավեճը ինչ դրական արդյունքներ է բերում մեր հասարակության զարգացմանը։ Եթե միայն խոսքով մեկը ասաց, մյուսը հակադարձեց և արդյունքը զրո, վաղվա օրով էդ բանավեճի արդյունքից ծնված պտուղը չենք տեսնի»,- շեշտեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։