Հնդկաստանում երջանկության նախարարը կասկածվում է սպանության համար

Հնդկաստանում երջանկության նախարարը կասկածվում է սպանության համար

Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգի երջանկության նախարար Լալ Սինգհ Արյան կասկածվում է սպանության մեջ, հետախուզման մեջ է: Այս մասին հայտնում է New York Post-ը: «Նրան ոստիկանությունն է փնտրում: Մենք համոզված ենք, որ կկարողանանք ընկնել նրա հետքի վրա»,- ասվում է տեղի իշխանությունների հաղորդագրության մեջ: Նշվում է, որ դատարանն արդեն նախարարին ձերբակալելու արտոնագիր է տվել: Արյան մեղադրվում է 2009 թ. ընդդիմադիր քաղաքական գործչի սպանության մեջ: