Օզիլը կողմնորոշվել է. Մոուրինյոն բաց կթողնի Մխիթարյանին…

Օզիլը կողմնորոշվել է. Մոուրինյոն բաց կթողնի Մխիթարյանին…

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը պատրաստվում է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այս մասին գրում է  Daily mail-ը, նշելով, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը արդեն իսկ կայացրել է նման որոշում և  բանակցություններ չի սկսի «Բարսելոնայի» հետ: Հիշեցնենք, որ բրիտանական ԶԼՄ-երը «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի այլ թիմը տեղափոխվելը կապում էին Օզիլի հետ: Մասնավորապես, նշվում է, որ եթե Օզիլը համալրի «Յունայթեդի» շարքերը, Մոուրինյոն բաց կթողնի հայ ֆուտբոլիստին: Օզիլի վերաբերյալ վերջին տեղեկությունից հետո բրիտանական մամուլը էլ ավելի հավանական է համարում Մխիթարյանի հեռանալը: