«Թուրքական հոսքը» Եվրոպա կհասնի ոչ թե Հունաստանով, այլ Բուլղարիայով. ԶԼՄ-ներ

«Թուրքական հոսքը» Եվրոպա կհասնի ոչ թե Հունաստանով, այլ Բուլղարիայով. ԶԼՄ-ներ

«Թուրքական հոսք» գազատարի կառուցման նախագծում անակնկալ փոփոխություններ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Habertürk-ը՝ հղում անելով աղբյուրներին: Ի սկզբանե նախատեսվում էր, որ գազատարը թուրքական Թրակիայի տարածքից դուրս գալով Հունաստանի տարածքով կհասնի Եվրոպա: Սակայն հայտնի է դարձել, որ «Թուրքական հոսքը» Թուրքիայի տարածքից կմտնի ոչ թե Հունաստան, այլ Բուլղարիա: Փոփոխության պատճառը հայտնի չէ: Նախատեսվում է, որ Բուլղարիայից գազատարը դուրս կգա դեպի Ռումինիա, Հունգարիա, Ավստրիա: Նշվում է, որ այդ հարցով արդեն բանակցություններ են սկսվել բուլղարական կողմի հետ: