Առանց հիջաբի լուսանկարից հետո Իրանի բնակչուհին ստիպված է ապաստան խնդրել Եվրոպայում

Առանց հիջաբի լուսանկարից հետո Իրանի բնակչուհին ստիպված է ապաստան խնդրել Եվրոպայում

Իրանի 28-ամյա բնակչուհի Շիվա Ամինին, ով տարված է ֆուտբոլով, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ տղամարդկանց հետ շորտով և առանց հիջաբի ֆուտբոլ է խաղում։ Աղջկա խոսքով՝ հայրենակիցները նման արարքը որակել են որպես հանցանք ընդդեմ իսլամական օրնքների։ Այժմ նա ստիպված է ապաստան խնդրել Եվրոպայում, ցանկալի է՝ Շվեյցարիայում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։   https://www.instagram.com/p/BZzeA3Gg4GB/ Աղջիկն ակտիվորեն կիսվում է իր պատմությամբ եվրոպական ԶԼՄ-ների հետ։ Լուսանկարները հետաքրքրել են ոչ միայն նրա երկրպագուներին, այլև Իրանի բարոյականության հարցերով զբաղվող ոստիկանությանը, որն արդեն միջոցառումներ է ընդունել։ Շիվան բացառվել է թիմից։ Իրանական իշխանությունների կողմից որևէ հայտարարություն այս առնչությամբ չի եղել։ Շիվան վստահեցնում է, որ իրեն բանտարկություն է սպառնում, ինչի համար էլ քաղաքական ապաստան է խնդրում Եվրոպայում, որտեղ նա կփորձի դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցչուհի աշխատել։ «Առանց սպորտի և ֆուտբոլի իմ կյանքն արժեք չունի։ Ես կարծում եմ, որ նման պայմանականությունները, ինչպիսին հիջաբ կրելն է, չպետք է վերաբերվի մարզիկներին»,-ասել է նա։ 2012 թվականին FIFA-ն հիջաբի պատճառով արգելել էր իրանցի մարզուհիներին մասնակցել խաղերին։