Վրաստանում զբոսաշրջությունից ստացված եկամուտները վերջին 5 տարում կրկնապատկվել են

Վրաստանում զբոսաշրջությունից ստացված եկամուտները վերջին 5 տարում կրկնապատկվել են

2018 թվականի պետբյուջեի նախագծի ներկայացման ընթացքում Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն ուշադրություն է դարձրել զբոսաշրջությունից ստացված եկամուտներին։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին զբոսաշրջությունը դարձել է Վրաստանի տնտեսության կարևորագույն շարժիչ ուժերից մեկը և վճռորոշ բաղադրիչ՝ ընթացիկ ծախսերի ֆինանսավորման գործում, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»։ «Վերջին 5 տարիներին զբոսաշրջությունից եկամուտները կրկնապատկվել են։ 2016 թվականին Վրաստանի միջազգային այցելուների թիվն առաջին անգամ գերազանցել է 6 միլիոնը։ Այս տարի՝ 11 ամիսների տվյալներով, Վրաստանի այցելուների թիվը կազմել է 7 մլն։ Մեր կանխատեսումներով՝ Վրաստանի տնտեսությունը միջազգային զբոսաշրջությունից կստանա եկամուտ՝ մոտ 2.8 մլրդ դոլարի չափով»,-հայտարարել է Բախտաձեն։