ԱՄՆ-ը այսօր  կներկայացնի տվյալներ՝ «Իրանի ապակայունացնող գործողությունների» մասին

ԱՄՆ-ը այսօր կներկայացնի տվյալներ՝ «Իրանի ապակայունացնող գործողությունների» մասին

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին դեկտեմբերի 14-ին կհրապարակի տվյալներ Մերձավոր Արևելքում և տարածաշրջանի սահմաններից դուրս Իրանի «ապակայունացնող գործողությունների մասին»։ Այս մասին հայտնել է ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը։ Հեյլիի մամլո ասուլիսը ծրագրված է Վաշինգտոնում՝ տեղի ժամանակով 11.30-ին (Երևան ժամանակով 20.30-ին)։ «Ճեպազրույցի ժամանակ դեսպան Հեյլին կներկայացնի անհերքելի ապացույցներ առ ան, որ Իրանը միտումնավոր խախտել է իր միջազգային պարտավորությունները, ինչը փորձել է, սակայն չի կարողացել թաքցնել»,-ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ NBC հեռուստաալիքը, հղում անելով 4 ամերիկացի պաշտոնյաների, հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է հրապարակել ապացույցներ առ այն, որ Իրանը հրթիռներով զինում է Եմենի հութի-ապստամբներին։ Նոյեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարացրել էր Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների գործողությունը, որոնք սահմանվել էին 1979 թվականին՝ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզման ֆոնին։