Իրանը պատրաստ է պաշտպանել Երուսաղեմը. Ռուհանի

Իրանը պատրաստ է պաշտպանել Երուսաղեմը. Ռուհանի

Իրանը պատրաստ է ձեռք մեկնել մյուս մուսուլմանական երկրներին և օգնել Երուսաղեմը պաշտպանել ամերիկա-իսրայելական դավադրությունից: Tasnim գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության՝ Երուսաղեմի հարցով գագաթնաժողովի ժամանակ: Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է համագործակցության Երուսաղեմի պաշտպանության հարցում առանց որևէ վերապահման և նախապայմանի: Նա ասել է, որ «սիոնիստական ռեժիմի» հետ հարաբերությունները նորմալացնելու տարածաշրջանի որոշ երկրների փորձերն ԱՄՆ նախագահին մղել են այդպիսի որոշում ընդունելու: Ռուհանիի խոսքով՝ Իսրայելի սպառնալիքներին դիմակայելու փոխարեն՝ տարածաշրջանի որոշ երկրներ «իրենց գործողությունները համաձայնեցնում են ԱՄՆ-ի և սիոնիստների հետ»: