Թուրքիայի և Իրանի նախագահները հանդիպել են Ստամբուլում

Թուրքիայի և Իրանի նախագահները հանդիպել են Ստամբուլում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռուհանին հանդիպում են անցկացնում Ստամբուլում: Այս մասին գրում է Enter.News-ը: Հաղորդվում է, որ հանդիպման շրջանակներում կողմերը քննարկում են Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում ընդունված Երուսաղեմի վերաբերյալ բանաձևի մանրամասները, նաև տարածաշրջանային հարցեր: Հիշեցնենք՝ այսօր Ստամբուլում տեղի է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության՝ Երուսաղեմի հարցին նվիրված գագաթնաժողովը, որին մասնակցել են կազմակերպության անդամ-երկրների ղեկավարները: Գագաթնաժողովի արդյունքներով ընդունված բանաձևի համաձայն՝ Արևելյան Երուսաղեմը հայտարարվել է Պաղեստինի մայրաքաղաք: Իսլամական համագործակցության կազմակերպությունը նաև բոլոր երկրներին կոչ է անում դատապարտել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը: