Տիգրան Բարսեղյանի հերթական հաղթական գոլը

Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 12-րդ տուրում «Վարդարը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության է հասել «Ռաբոտնիչկիի» նկատմամբ: Միակ և հաղթական գոլը խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանն այս խաղին չի մասնակցել: