Հայի բախտ. Օզբիլիսի տպավորիչ վերադարձը տևեց ընդամենը կես ժամ

Ֆուտբոլի Թուրքիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Բեշիկթաշը» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի 1:1 խաղաց «Մանիասպորի» հետ: Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը տևական ժամանակ տեղ չէր գտնում «Բեշիկթաշի» հիմնական կազմում: Նշենք սակայն, որ 14-րդ րոպեին հեղինակելով գոլը, արդեն 37-րդ րոպեին մեր ֆուտտբոլիստը վնասվածք ստացավ և փոխարինվեց: Փաստորեն, Օզբիլիսի տպավորիչ վերադարձը տևեց ընդամենը կես ժամ: Այս Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր «Բեշիկթաշի» հաղթանակով՝ 9:0 հաշվով: