Երևանի «Դինամոն» կմասնակցի աշխարհի առաջնությանը

Երևանի «Դինամոն» կմասնակցի աշխարհի առաջնությանը

Երեւանի «Դինամո» ակումբը դեկտեմբերի 13-15-ը կմասնակցի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությանը: Թիմի կազմում ընդգրկվել են՝ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Մուրադ Հարությունյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Ալեքսան Միքայելյանը (67 կգ), Արմեն Հակոբյանը (72 կգ), Ռուբեն Ղարիբյանը (77 կգ), Արգիշտի Աբգարյանը (82 կգ), Գեղամ Թորգոմյանը (87 կգ), Վաղարշակ Մինասյանը (97 կգ), Էդգար Խաչատրյանը (130 կգ): Հայ ըմբիշները այսօր մեկնում են մրցավայր Իրան: