Հայաստանի հավաքականն առաջատարն է շախմատային օլիմպիադայում

Հայաստանի հավաքականն առաջատարն է շախմատային օլիմպիադայում

Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում ընթացող շախմատի պատանեկան Օլիմպիադայում հաջող է մեկնարկել Հայաստանի հավաքականը: Առաջին տուրում մերոնք 4:0 հաշվով առավելության են հասել Շրի-Լանկայի նկատմամբ: Երկրորդ տուրում էլ Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Իսրայելին և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հավաքականի մարզիչն է օլիմպիական կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանը: Հայաստանի ընտրանու կազմում ելույթ են ունենում Արամ Հակոբյան, Շանթ Սարգսյան, Դավիթ Միրզոյան, Մամիկոն Ղարիբյան և Աննա Սարգսյանը: