ՀՖՖ-ն հորդորում է քվեարկել Հենրիխ Մխիթարյանի օգտին

ՀՖՖ-ն հորդորում է քվեարկել Հենրիխ Մխիթարյանի օգտին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայ մարզասաերներին հորդորում է քվեարկել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի օգտին: «Մխիթարյանն ընդգրկվել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված 2017 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների ցանկում: Սահմանված նոր կանոնակարգի համաձայն Հայաստանի լավագույն մարզիկներն ընտրվելու են հավատարմագրված լրագրողների եւ sms քվեարկության միջոցով, որին կարող են մասնակցել բոլորը: Արդեն մեկնարկել է sms քվեարկությունը և երկրպագուները, որոնք ցանկանում են ընդգրկել Հենրիխ Մխիթարյանին տարվա լավագույն մարզիկների տասնյակում պետք է հաղորդագրություն ուղարկեն 1006 կարճ համարին եւ նշեն մեր ֆուտբոլիստի համարը նախարարության կողմից հրապարակված անվանացանկում՝ 18: Խորհրդանշանական է, որ 18-ը նաեւ Մխիթարյանի խաղային համարն է մեր ազգային հավաքականում»,- գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: