Պատիժները երեխա ժամանակ կարող են ինֆարկտ առաջացնել. գիտնականներ

Պատիժները երեխա ժամանակ կարող են ինֆարկտ առաջացնել. գիտնականներ

Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ երեխաներին հաճախ պատժելը կարող է սրտանոթային հիվանդությունների և ինֆարկտի հանգեցնել: Այս մասին հայտնում է Life-ը: Միաժամանակ, խափանումները նյարդային համակարգի աշխատանքում կարող են ավելի ծանր ազդեցություն ունենալ սրտանոթային համակարգի առողջության վրա, քան աթերոսկլերոտիկ վահանակը կամ սրտի բնածին արատները: Գիտնականների տվյալներով՝ այդ դեպքում որոշիչ գործոններ են մարմնական պատիժների ծանրությունը և երեխայի ապրած սթրեսի մակարդակը: Այս գործոնների ազդեցությունը մինչև վերջ ուսումնասիրված չէ. որոշ տվյալներով՝ մանկության որոշ ապրումներ գործնականում ոչ մի կերպ չեն ազդում օրգանիզմի վիճակի վրա, ուրիշ տվյալներով՝ ուժեղ սթրեսը, որին հանգեցրել են մարմնական պատիժները, կարող են հանկարծ «կրակել» և հանգեցնել կաթվածի, ինֆարկտի կամ այլ խնդիրների: