Կադիրովի դուստրը Չեչնիայում «գաղտնի» ինտիմ-խանութ է բացել

Կադիրովի դուստրը Չեչնիայում «գաղտնի» ինտիմ-խանութ է բացել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ավագ դուստրը՝ Այշաթը, սեքս-շոփ է բացել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում: Այս մասին հայտնում է ВВС-ն: Հաղորդվում է, որ մասնագիտացած խանութում կարելի է ձեռք բերել էրոտիկ ներքնազգեստ կանանց համար և տարբեր ինտիմ աքսեսուարներ: Խանութի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել անցած ամսվա վերջին: Lady A բուտիկի մասին գրել են մի քանի շատ հայտնի չեչեն բլոգերներ: Չեչնիայում այդպիսի խանութի բացման մասին հրապարակավ չի հաղորդվել, Կադիրվի դուստրը չի մեկնաբանում իրադարձությունը: Խանութը պաշտոնական էջ չունի, սակայն լրագրողները գտել են ինսթագրամյան փակ էջ, իսկ խանութի տեսականուն ծանոթանալու համար անհրաժեշտ է էջի ղեկավարության թույլտվությունը ստանալ: Ներկայումս այն մոտ 20 000 հետևորդ ունի: Հայտնի է, որ սեքսի թեման Չեչնիայում արգելված է: