42-ամյա Անջելինա Ջոլին ավելի քիչ է կշռում, քան իր 11-ամյա դուստրը. ԶԼՄ-ներ

42-ամյա Անջելինա Ջոլին ավելի քիչ է կշռում, քան իր 11-ամյա դուստրը. ԶԼՄ-ներ

Օտարերկրյա ԶԼՄ-ները տագնապ են բարձրացնում՝ Անջելինա Ջոլին ավելի քիչ է կշռում, քան իր դուստրը՝ Շայլոն: Այս մասին հայտնում է Star ամսագիրը: Պարբերականի տրամադրության տակ հայտնված տեղեկության համաձայն՝ 42-ամյա դերասանուհու քաշը հասել է 36 կգ-ի, մինչդեռ նա 11-ամյա դուստրը կշռում է 37 կգ: Քաշի կորուստը նյարդային ուժեղ ցնցման հետևանք է, որը Ջոլին տարել է բաժանության հետ կապված: Բացի դրանից՝ բազմազավակ մոր գրաֆիկը վերջերս այնքան հագեցած է, որ նա պարզապես չի հասցնում հետևել իր առողջությանը: «Էնջին հպարտ է, որ ինքը կարողանում է ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանել, բայց նա գերկին չէ, և դա նկատելի է: Նրան պարզապես անհրաժեշտ է իր առաղջությունն առաջին տեղում դնել առաջնայնությունների ցանկում, այդ դեպքում երեխաները բարի և երջանիկ մայրիկ կունենան: Էնջիի մոտ շրջապատում բոլորն անհանգստացած են»,- գրում է պարբերականը: