Բրեդ Փիթը ծննդյան օրը երեխաների հետ կնշի

Բրեդ Փիթը ծննդյան օրը երեխաների հետ կնշի

Շշուկներ են շրջանառվում, որ Բրեդ Փիթը պատրաստվում է դեկտեմբերի 18-ին 54-ամյակն իր երեխաների հետ նշել, հայտնում է HollywoodLife.com-ը: «Բրեդն անհամբերությամբ սպասում է իր ծննդյան օրվան, քանի ու բոլոր երեխաներն իր հետ կլինեն,- պատմել է դերասանին մոտ աղբյուրը:- Մեդոքսը և Փաքսը հորն ասել են, որ իրենք նրա համար առանձնահատուկ ընթրիք կպատրաստեն, իսկ աղջիկները տորթ կթխեն: Այս տարի շատ բան տեղի ունեցավ, բայց հիմա Բրեդն արդեն իրեն ավելի լավ է զգում 12 ծանր ամիսներից հետո: Երեխաները նրա համար ամեն ինչ են, նա ատում է ամեն օրը, որ չի կարող լինել նրանց հետ: Բայց հիմա նրանք գնալով ավելի հաճախ են հանդիպում, քանի որ մոտ են ապրում, և նա հույս ունի, որ կկարողանա փոխհատուցել կորցրած ժամանակը: Անցած տարի ծննդյան օրը նա ճնշված էր, բայց հիմա ամեն ինչ պետք է այլ կերպ լինի»: Նշվում է, որ դերասանը լի է էնտուզիազմով և հույսով է նայում ապագային, ինչը նրա համար դժվար էր վերջին դեպքերից հետո: