Արգենտինայում դատարանը պահանջել է ձերբակալել երկրի նախկին նախագահին

Արգենտինայում դատարանը պահանջել է ձերբակալել երկրի նախկին նախագահին

Արգենտինայի դաշնային դատարանը պահանջել է ձերբակալել երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներին: Այս մասին հայտնում է Clarin-ը: Հետաքննիչները կարծում են, որ Քիրշները թաքցրել է Իրանի դերը 1994 թ. հուլիսին Բուենոս-Այրեսում հրեական մշակութային կենտրոնում ահաբեկչությանը, որի հետևանքով զոհվել է 85 մարդ, վիրավորվել՝ 200: Քանի որ Քիրշները վերջերս սենատոր է ընտրվել, արգենտինական խորհրդարանը նրան նախ պետք է զրկի իմունիտետից: Միայն դրանից հետո նրան կկարողանան ձերբակալել: Քրիստինա Քիրշները երկու անգամ զբաղեցրել է Արգենտինայի նախագահի պաշտոնը՝ 2007-2011 և 2011-2015 թթ.: