Պաղեստինցիները Տեխասը Մեքսիկայի մաս են ճանաչել

Պաղեստինցիները Տեխասը Մեքսիկայի մաս են ճանաչել

Ի պատասխան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշման՝ Պաղեստինի ազգային վարչակազմը հայտարարել է, որ Տեխասը ճանաչում է Մեքսիկայի մաս, քանի որ այն ԱՄՆ-ը բռնակցել է 1840-ական թթ.: Այս մասին գրում է The Beaverton-ը: «Ռիո-Գրանդեից հյուսիս և արևելք գտնվող տարածքը շատ կարևոր է մեքսիկացիների համար,- ասել է Պաղեստինի ներկայացուցիչը:- Նախքան ամերիկացի վերաբնակիչների հայնվելը և իրենց հետ ստրկությունը բերելը՝ Մեքսիկան է վերահսկել այդ հողը: Հետո նախագահ Ջեյմս Փոլքն իր զորքերն ուղարկել է այդ մեքսիկական տարածքների մնացած մաս ներուժելու համար և երկրին ստիպել է հրաժարվել Կալիֆոռնիայից, Նյու-Մեքսիկոյից, Արիզոնայի մեծ մասից, Նևադայից և Յուտայից, նաև Վայոմինգի մի մասից և Կոլորադոյից: Մոտ ապագայում մենք պատրաստվում ենք այդ տարածքներն էլ Մեքսիկայի մաս ճանաչել»: Իր վարչակազմի հայտարարությունը մեկնաբանել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը: Նրա խոսքով՝ դա նոր մոտեցում է մեքսիկա-ամերիկյան հարաբերություններին և ինքը հույս ունի, որ դա կօգնի թուլացնել երկու երկրների միջև լարվածությունն անվտանգության և ներգաղթի ոլորտներում: Պաղեստինի առաջնորդը հավելել է, որ մարդկանց մեծ մասը Տեխասում իսպաներեն է խոսում և որ Պաղեստինի հյուպատոսությունը Մեխիկոյից շուտով Հյուսթոն կտեղափոխվի: