Google-ը հայտնիներին ստիպել է պատասխանել օգտատերերի որոնողական հարցումներին

Google-ը հայտնիներին ստիպել է պատասխանել օգտատերերի որոնողական հարցումներին

Google-ն իր որոնումներում ավելացրել է տեսապատասխաններ, որոնք ձայնադրել են հայտնի դերասաններ և երաժիշտներ: Հայտնիների անձնական կյանքին վերաբերող տարածված հարցերի պատասխանները կարելի է գտնել Google-ի բջջային տարբերակում, հայտնում է Engadget-ը: Ընկերոթյունը մի քանի տարածված հարց է ընտրել, որոնց խնդրել է պատասխանել դերասաններ Ուիլ Ֆերելին, Թրեյսի Էլիս Ռոսին, երաժիշտ Նիկ Ջոնասին, սցենարիստ և կատակերգու Սեթ Մաքֆարլեյնին և այլ հայտնիների: Հայտնիների խոսքերը տեսագրվել են, դրանք երևում են հարցման դեպքում: Google-ն օգտատերերին խոստացել է, որ աստիճանաբար նոր հայտնիների կավելացնի: Հայտնիների պատասխանները հասանելի են առայժմ միայն ԱՄՆ տարածքում: