Գիտնականները 530 մլն տարեկան քարացած նախապատմական աչք են հայտնաբերել

Գիտնականները 530 մլն տարեկան քարացած նախապատմական աչք են հայտնաբերել

Էդինբուրգի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ ամենահին քարացած մնացորդի տարիքը կարող է 530 մլն տարի լինել, հայտնում է EurekAlert-ը: Գիտնականների տվյալներով՝ հայտնաբերված մնացորդը հնարավորություն է տալիս եզրակացնել, որ հետազոտողները հայտնաբերել են սարդերի և ծովախեցգետինների փխրուն նախապատմական նախնիներ, որոնք ապրել են ափամերձ ջրերում Պալեոզոյան դարաշրջանում՝ մոտ 500 մլն տարի առաջ: Նախապատմական կենդանի էակների աչքի բարդ ձևն իր կառուցվածքով վայրի մեղուների աչք է հիշեցրել: Գիտնականները նշում են, որ էվոլյուցիայի հարյուր միլիոնավոր տարիների ընթացքում մոլորակի յուրահատուկ բնակիչների տեսողության օրգանները գործնականում չեն փոխվել: Քարացած մնացորդը հայտնաբերվել է Էստոնիայում Բալթյան ծովի ափամերձ տարածքից ոչ հեռու: Գիտնականների խոսքով՝ հայտնաբերված որոշ մնացորդներ մեծ չափի են եղել, առավել խոշորաների երկարությունը մինչև 90 սմ է եղել: