Բարձրաստիճան ոստիկանները մասնակցել են մասնագիտական պարապմունքի

Բարձրաստիճան ոստիկանները մասնակցել են մասնագիտական պարապմունքի

ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել մասնագիտական պարապմունք՝ նվիրված կառավարության նոյեմբերի 23-ի որոշման դրույթների պարզաբանմանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Մասնակցում էին ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը, Երեւան քաղաքի եւ մարզային վարչությունների ու տարածքային բաժինների պետերը։ Օրակարգում հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու եւ դրանց ընթացք տալու կարգը սահմանելն էր։ Որոշման դրույթների պարզաբանմանն ուղղված քննարկումներից հետո մարզային վարչությունների ու տարածքային բաժինների պետերը հրահանգավորվեցին. տրվեցին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ։ Ըստ պլան-ժամանակացույցի՝ կառավարության վերոհիշյալ որոշման դրույթների պարզաբանմանն ուղղված մասնագիտական պարապմունքներ տեղի կունենան նաեւ դեկտեմբերի 8-ին եւ 9-ին։