Համացանցի օգտատերերը կազմակերպել են Թրամփի «ատամնային պրոթեզի» ֆան-ակումբ

Համացանցի օգտատերերը կազմակերպել են Թրամփի «ատամնային պրոթեզի» ֆան-ակումբ

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքի պատճառով սոցցանցերում հայտնվել է նոր թրենդ։ Այն ստացել է «Թրամփի ատամնային պրոթեզները» անվանումը։ Թրամփը հայտարարության ժամանակ շատ տարօրինակ կերպով է արտաբերել շչականները։ Նշվում է, որ Թրամփն ատամնային պրոթեզներ է կրում։ Բանն այն է, որ դրանք սկսել են ընկել, այդ իսկ պատճառով նախագահը չի կարողացել ավարտել նախադասությունը։