Եվրոյի վրա կհայտնվի վերնաշապիկով աքաղաղ

Եվրոյի վրա կհայտնվի վերնաշապիկով աքաղաղ

Ֆրանսիացի մոդելավորող Ժան-Փոլ Գոթիեն մշակել է ոսկուց, արծաթից և ոչ թանկարժեք մետաղից կոլեկցիոն մետաղադրամների էսքիզներ, հայտնում է The New York Times-ը։ La France par Jean Paul Gaultier անվանումով հավաքածուի մետաղադրամների վրա պատկերված են Ֆրանսիայի խորհրդանիշերը՝ դիզայների վերարտադրությամբ. աքաղաղ՝ Գոթիեի ֆիրմային վերաշապիկով և ֆրանսիական դրոշի գույներով պոչով, Էյֆելյան աշտարակ՝ Գոթիեի մոդելավորած կորսետով, Նապոլեոնի կոստյումով մոդել և այլն։ Ֆրանսիայում կթողարկվի նոր հավաքածուից 200 եվրո անվանական արժեքով 25 հազար ոսկե մետաղադրամ, նույնքան արծաթե մետաղադրամ՝ 50 եվրո անվանական արժեքով։ Ոչ թանկարժեք համաձուլվածքից կթողարկվի 10 եվրո անվանական արժեքով 1,34 մլն մետաղադրամ։