Հարավային Կորեայի կառավարությունը բյուջեից գումար է հատկացրել Կիմ Չեն Ինի սպանության համար

Հարավային Կորեայի կառավարությունը բյուջեից գումար է հատկացրել Կիմ Չեն Ինի սպանության համար

Հարավային Կորեայի կառավարությունը հավանություն է տվել բյուջեից միջոցների հատկացմանը՝ հատուկ «գլխատման ջոկատի» ստեղծման համար։ Դրա նպատակը կդառնա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի ոչնչացումը։ Այս մասին հայտնում է Korea Herald-ը՝ հղում անելով Կորեայի հանրապետության ՊՆ տվյալներով։ 2018 թվականին այդ նպատակների համար ծրագրվում է հատկացնել մոտ 340 մլն վոն (310 հազար դոլար)։ «Միջոցները կհատկացվեն սարքավորումների ձեռքբերման վրա, ներառյալ անօդաչու հետախույզ ինքնաթիռների, ինքնասպան դրոնների և նռնականետերի»,-պարբերականին հայտնել է նախարարության աղբյուրը։ Գերատեսչությունում նաև հայտնել են, որ հաջորդ տարի ջոկատի վրա ծախսերը ծրագրվում է մեծացնել։ Ընդհանուր առմամբ հարավկորեական իշխանությունները ծրագրում են առաջիկա տարիներին դրա վրա ծախսել մինչև 26 մլրդ վոն (24 մլն դոլար)։ Ապագա ստորաբաժանման առաջին բրիգադը ստեղծվել է դեկտեմբերի 1-ին։ Հայտնի է, որ լիարժեք ջոկատի կազմում կլինի մոտ 1000 մարտիկ։ Նրանց նպատակը կլինի Հյուսիսային Կորեայի քաղաքական էլիտայի ոչնչացումը։