Աշակերտուհին ծննդաբերել է զուգարանում և ցանկացել երեխային գցել զուգարանակոնքի մեջ

Աշակերտուհին ծննդաբերել է զուգարանում և ցանկացել երեխային գցել զուգարանակոնքի մեջ

Չելյաբինսկի մարզի ոստիկանությունը ստուգում է սկսել ԶԼՄ-ների կողմից տեղեկությունների տարածումից հետո, թե Տրոիցկում մի աշակերտուհի ծննդաբերել է և փորձել երեխային գցել զուգարանակոնքը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ տարածաշրջանային վարչության մամլո ծառայությունը։ Միջադեպի մասին հայտնել էր u74.ru պորտալը։ Պարբերականի տվյալներով՝ լույս դեկտեմբերի 4-ի գիշերը 15-ամյա աղջիկը ծննդաբերել է Տրոիցկի հանրակացարանի զուգարանում։ Տրոիցկում է ապրում երեխայի 18-ամյա հայրը։ Աղջիկը հղիության ընթացքում բժշկի վերահսկողության տակ չի գտնվել և բազմիցս փորձել է վիժում հրահրել՝ օգտագործելով նիկոտին և ալկոհոլ։ Ծննդաբերությունից հետո երեխայի հոր խորհրդով նրանք միասին փորձել են նորածնին գցել զուգարանակոնքի մեջ։ Ճիչերի վրա վազել է երիտասարդի մայրն ու թույլ չի տվել նրանց ավարտին հասցնել մտածածը, կանչել է ոստիկանություն և շտապօգնություն։ Երեխան ողջ է, կշռում է 2.9 կգ, ներկայում նա գտնվում է մանկական հիվանդանոցում՝ «գերասառեցում» ախտորոշմամբ։