ՌԴ ՔԿ-ն Վիտալինային բաց է թողել երկիրը չլքելու վերաբերյալ ստորագրությամբ

ՌԴ ՔԿ-ն Վիտալինային բաց է թողել երկիրը չլքելու վերաբերյալ ստորագրությամբ

ՌԴ Քննչական կոմիտեն Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ անձնական կյանքի գաղտնիքի խախտման մեղադրանք է առաջադրել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկիրը չլքելու վերաբերյալ ստորագրությունը։ Ինչպես հայտնել է դերասանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը, Վիտալինան կասկածվում է նրանում, որ լրտեսման համար նախատեսված սարքավորում էր տեղադրել նախին ամուսնու կաբինետում, իսկ այնուհետև տարածել տեսախցիկների տեսագրությունները ռուսական հեռուստատեսության ծրագրերից մեկում։ Կասկածյալի դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 137-րդ հոդվածով («Անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում»), որով առավելագույն պատիժը կազմում է 2 տարվա բանտարկություն։ Նոյեմբերի 27-ին նրանց միությունը դատարանով լուծարվել է։