Ղազախստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով էներգառեսուրսների տարանցման հնարավորությունը

Ղազախստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով էներգառեսուրսների տարանցման հնարավորությունը

Կապված նավթագազային հանքերի հզորությունների մեծացման հետ՝ Ղազախստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով իր էներգառեսուրսների փոխադրման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Կանատ Բազումբաևը Տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։ «Այսօր մենք ստորագրել ենք արձանագրություն և ճանապարհային քարտեզ՝ ուղղված երկկողմ հարաբերությունների զարգացմանը, այդ թվում նախատեսված է երկու աշխատանքային խմբերի ստեղծում։ Առաջին աշխատանքային խումբը կուսումնասիրի ադրբեջանական տարածքով ղազախական նավթի տարանցման հնարավորությունը, այդ երթուղու մրցունակությունը, ինչպես նաև կլրամշակի Ադրբեջանի նավթատար հնարավորությունները՝ ղազախական նավթի ընդունման համար»,-ասել է նախարարը։