Instagram-ը նամակագրության համար թողարկում է ինքնուրույն հավելված

Instagram-ը նամակագրության համար թողարկում է ինքնուրույն հավելված

Instagram-ի Direct գործառույթը, որը կիրառվում է նամակագրությունների համար, այժմ կլինի առանձին հավելված։ Այս մասին հայտնում է the Verge-ը։ «Direct գործառույթն Instagram-ում ի հայտ է եկել վերջին 4 տարում, սակայն մենք կարող ենք այն ավելի լավը դարձնել, թող որ այն լինի ինքնուրույն»,-ասել է ընկերության արտադրական հարցերով տնօրեն Հեմալ Շահը։ Direct-ն արդեն այսօր հասանելի կլինի 6 երկրներում՝ Չիլիում, Իսրայելում, Իտալիայում, Թուրքիայում, Պորտուգալիայում և Ուրուգվայում։ Մյուս երկրներում հավելվածի թողարկման ժամկետը հայտնի չէ։