«Հըզոբոլլահը» Երուսաղեմի հարցով ԱՄՆ-ի որոշումն անվանել է «ուխտադրուժ ագրեսիա»

«Հըզոբոլլահը» Երուսաղեմի հարցով ԱՄՆ-ի որոշումն անվանել է «ուխտադրուժ ագրեսիա»

Լիբանանի խորհրդարանում «Հըզբոլլահ» շիայական շարժման բլոկը հանդես է եկել ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հետ կապված պաշտոնական հայտարարությամբ։ Շարժումը Թրամփի գործողությունները գնահատել է որպես «ուխտադրուժ և ստոր ագրեսիա» ոչ միայն Պաղեստինի, այլև մուսուլմանական համայնքի դեմ, փոխանցում է RIA Novosti-ն։ «Մենք հաստատում ենք, որ իրավունքների վերադարձման համար միակ մոտեցումը դիմադրության մոտեցումն է»,-ասվում է պատգամավորների հայտարարությունում։ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Վաշինգտոնի որոշումն աշխարհի շատ երկրների, այդ թվում Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի և Եգիպտոսի կողմից քննադատություն է առաջացրել։