McDonald՚s-ին ստիպել են «սեղմել» համբուրգերները

McDonald՚s-ին ստիպել են «սեղմել» համբուրգերները

McDonald`s արագ սննդի ռեստորանները հակամենաշնորհային մարմինների պահանջով փոխել են «Վեսթերն Գուրմե» սերիայի համբուրգերների պատկերը գովազդային նյութերում՝ հասցնելով իրատեսական չափսերի։ Այդ բուրգերների գովազդում նաև ավելացվել է գրություն՝ «Ապրանքի պատկերը հանդիսանում է գովազդի գեղարվեստական ձևավորման մաս և կարող է չհամապատասխանել գովազդվող ապրանքին»։ Ռուսաստանում ռեստորանների ցանցի դեմ 100 հազար ռուբլու տուգանք է սահմանվել։ «Գուրմե» համբուրգերների արտաքին գովազդի տարածումը ողջ Ռուսաստանի տարածքում դադարեցվել է նոյեմբերի 30-ին։