Երկրաշարժից 29 տարի անց. «Դոմիկների մեջ կապրինք, ինչխոր օվկիանոսը տկներս կերթա»

1988թ-ի Գյումրու և Սպիտակի ավերիչ երկրաշարժիչ հետո անօթևան մնացած և 29 տարի տնակային պայմաններում ապրող  հարյուրավոր գյումրեցիներ ձմռան ամիսներին գրեթե յուրաքանչյուր օր՝ ըստ ցուցակի  Գյումրու «Շիրակ» միությունից ստանում են  մի քանի պարկ  վառելափայտ, որը նրանց վստահեցմամբ՝ ձմռան  սառնամանիքին դիամակայելու համար բավականացնում է ընդամենը  մեկ-երկու շաբաթ։ Այնուհետ  կիսախարխուլ տնակները  ջեռուցելու համար ստիպված են լինում վառել հայթհայթած հին իրեր ու կոշիկներ։ Հերթական օրը վառելափայտ ստանալու նպատակով «Շիրակ» միություն այցելած գյումրեցիները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  ասացին, որ  իրենց տնակներում չկա կոմունալ ոչ մի հարմարություն, նրանցից շատերը ստիպված են լինում օգտվել քաղաքային բաղնիքից, չունեն գազ, մշտական ջուր, իսկ էլեկտրաէներգիա չեն կարող սպառել՝ կուտակած պարտքերի պատճառով։ «Իմ դոմիկը ժեշտից դոմիկ ա, առավոտ կհելնինք  սաղ լուսամուտները սառած, ցուրտ, դողը կընկնի ջաններս, չիդենք ինչ էնենք։ Էս մի քանի մեշոկն էլ հազիվ մի երկու շաբաթ հերիքի փեջ վառելու համար․  մատներս սաղ դուրս է ընգել ծառի ճյուղերը ջարդելով, որ տանեմ վառեմ  կամ սրանից-նրանից վառելիք խնդրելով ինչքան կարելի ա, մինչև հմի ծառի ճյուղերով յոլա կերթայի»,- ասաց  նրանցից տարեց մի կին։ Մեկ ուրիշն էլ իր հերթին հավելեց․ «Դոմիկի մեջ կապրինք, որ տեսնիք կվախենաք, ինչխոր օվկիանոսը տկներես երթա,  տկից լրիվ ջուր կերթա,  ցուրտ, խոնավ դոմիկի մեջ չենք կրնա էլ դիմանալ»։   Մանրամասները՝ տեսանյութում։