ՄՕԿ-ի նախագահի արձագանքը Պուտինի հայտարարությանը

ՄՕԿ-ի նախագահի արձագանքը Պուտինի հայտարարությանը

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը Լոզանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հաշվի է առնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը այն մասին, թե պետությունը չի խոչընդոտի ռուս մարզիկներին չեզոք մասնակցել ձմեռային Օլիմպիական խաղերին: «Ես կարող եմ միայն կրկին ասել, որ Պուտինի հետ ոչ մի որոշում չեմ կայացրել։ Հաշվի կառնեմ նրա տված հայտարարությունը։ Ռուսաստանի պատվիրակությունը երեկ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 12-ին տեղի կունենա հանդիպում մարզիկների և ղեկավարների մասնակցությամբ: Հուսով եմ, որ «մաքուր» ռուս մարզիկները կօգտնվեն իրենց ընձեռնված հնարավորությունից ու կմասնակցեն 2018 թվականի խաղերին: Նրանք կլինեն ռուսական սպորտի «մաքուր» ապագան,- ասել է Բախը: Բախը խուսափել է այն հարցից, թե արդյոք օլիմպիական հանձնաժողովը կարող է հանել որակազրկումը և Ռուսաստանի հավաքականը մասնակցի օլիմպիադային: «Ցանկացած մարզիկ կարող է բողոքարկել որոշումը։ Գործադիր կոմիտեի որոշումը ՄՕԿ-ի կողմից կիրառված պատժամիջոցների ընդունումն է։ Այս պարագայում Ռուսաստանը կարող է վերականգնվել»,- հավելել է Բախը։ Հիշեցնենք, որ նախօերին Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանի հավաքականին զրկել էր ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից։