Լոնդոնի քաղաքապետը Թրամփին խորհուրդ է տվել Մեծ Բրիտանիա պետական այց չծրագրել

Լոնդոնի քաղաքապետը Թրամփին խորհուրդ է տվել Մեծ Բրիտանիա պետական այց չծրագրել

Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով երեկ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշում է ընդունել, պետք է հրաժարվի Մեծ Բրիտանիա պետական այցի գաղափարից: Այս մասին հայտնում է Mirror-ը: Անգլիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Խանը նշել է, որ ԱՄՆ նախագահը չի հասկանում վիրավորանքը, որը հասցրել է արաբական աշխարհին: «Ես լսել եմ՝ նա պատրաստվում է փետրվարին Լոնդոն այցելել, բայց ոչ որպես պետության ղեկավար, ուստի տեսնենք՝ ինչ կլինի»,- նշել է Լոնդոնի քաղաքապետը: Նբա հավելել է, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլ երկրներ դատապարտել են այդ քայլը, սակայն հայտարարել է, որ բողոքը Թրամփի որոշման դեմ պետք է խաղաղ բնույթ կրի և բռնություն չհրահրի մերձավորարևելյան տարածաշրջանում: