Թուրքիայի նախագահը Հունաստան է ժամանել

Թուրքիայի նախագահը Հունաստան է ժամանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով Հունաստան է ժամանել, հայտնում է Anadolu-ն: Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Աթենքի օդանավակայանում թուրքական ժամանակով 11:50-ին: Թուրքիայի նախագահի այցն իրականացել է հույն գործընկեր Պրոկոպիս Պավլոպուլոսի հրավերով: Դա Հունաստան Թուրքիայի ղեկավարի առաջին այցն է 65 տարում: