Այս օրինագիծը կառավարության և խորհրդարանի համագործակցության հրաշալի օրինակ է. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագիծը: ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը մինչ օրինագծի բովանդակությանն անցնելը՝  իր գնահատանքի խոսքն ասաց առ այն, «որ հանրապետության նախագահի հրամանագրով այս նախագիծը ներկայացնելու պարտականությունը ևս դրված էր կառավարության վրա, բայց սա համագործակցության հրաշալի օրինակ է, թե ինչպես են կառավարությունն ու խորհրդարանը համագործակցում, և սա խորհրդարանական նախաձեռնության է վերածվում»:   Մանրամասները՝ տեսանյութում: