Ադրբեջանը և Իտալիան ռազմա-տեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել

Ադրբեջանը և Իտալիան ռազմա-տեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել

Հինգշաբթի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Աուգուստո Մասսարիի հետ: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով Ադրբեջանի մամլո ծառայությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմա-քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում երկու երկրների զինված ուժերի ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, նաև Իտալիայի զենք և ռազմական տեխնիկա արտադրող պաշտպանական արդյունաբերության ընկերությունների հետ համագործակցության հեռանկարները: