Առանց հերթի սպասարկվելու համար նախապես գրանցվեք  ACBA Ticket-ի միջոցով

Առանց հերթի սպասարկվելու համար նախապես գրանցվեք ACBA Ticket-ի միջոցով

ACBA Ticket բջջային հավելվածը թարմացման և կատարելագործման աշխատանքների արդյունքում այժմ գործում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բոլոր 58 մասնաճյուղերի համար: ACBA Ticket բջջային հավելվածի միջոցով հնարավոր է նախապես գրանցվել և սպասարկվել բանկի` Ձեզ հարմար ցանկացած մասնաճյուղում, նախօրոք ընտրված օրը և ժամին։ Հաշվի առնելով մասնաճյուղի ծանրաբեռնվածությունը հավելվածը Ձեզ կառաջարկի հնարավոր առավել հարմար այլ ժամեր բանկի տվյալ մասնաճյուղ այցելելու համար: Հերթագրվելու ժամանակ հավելվածի միջոցով ստեղծվում է առցանց կտրոն, որի միջոցով Ձեզ կտրամադրվի քառանիշ կոդ։ Մասնաճյուղում անհրաժեշտ է մինչև Ձեր կողմից ընտրված ժամը մուտքագրել կոդը հերթերի կառավարման համակարգում: ACBA Ticket հավելվածը հասանելի է ինչպես Android, այնպես էլ  iOS օպերացիոն համակարգերի համար: Մենք շարունակաբար բարելավում ենք մեր սպասարկման համակարգը՝ հնարավորինս հարմարավետ դարձնելով այն հաճախորդների համար: Կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ՝ մենք անում ենք առավելագույնը, որպեսզի խնայենք Ձեր ժամանակը: